Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. Փաշինյան

Հրապարակող՝

Լաչինի ճանապարհը փակած ադրբեջանցի սադրիչները ճնշման ներքո թույլատրել են ռուս խաղաղապահների բազմատոննայանոց Կամազների մուտքը

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հավաքական ջանքերի կարևորությունը Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար:

«Տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ-ում այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել հստակ գնահատական հնչեցրած երկրներին և միջազգային կազմակերպություններին: Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի և Սփյուռքի այն կազմակերպություններին և անհատներին, մասնագիտական խմբերին, ովքեր ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ավելի մեծացնել միասնական ջանքերն այս ուղղությամբ:

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ:

Պիտի նաև արձանագրեմ, որ այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը՝ Հայաստանին մեղադրելու իր ստանձնած պարտավարությունները չկատարելու մեջ: Նման փորձերը սին են և հիմնազուրկ: Այս թեմային ես բազմիցս եմ անդրադարձել»,- նշեց Փաշինյանը:

Ամենաթարմ