ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցություն

Ամենադիտվածներ

ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցություն

2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 4066 ընտանիք, որոնցից 1768-ը արդեն իրացրել է հավաստագիրը: ՀՀ ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագիրը նախատեսում է մի շարք աջակցություններ, որոնք ներառում են բնակարանի ձեռքբերման կամ կառուցման հավաստագրերի տրամադրում, ինչպես նաև գործող հիփոթեքային վարկերի մարման աջակցություն:

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի չափով: Այս միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չունեն սեփականություն և չեն հանդիսանում այլ բնակարանային ծրագրերի շահառու: Դիմումներն ընդունվում են այստեղ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ