Առաքելություն
ՀՀ վարչապետը շեշտեց Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքի փակման, ինչպես նաև ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, շեշտեց այնտեղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: «Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ ԼՂ գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: Ակնհայտորեն, Հայաստանը և ԼՂ-ն հակառակն են…
Հավատում ենք, որ ԵՄ առաքելությունը ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի խորհրդարանը ողջունում է ԵՄ որոշումը` քաղաքացիական լիարժեք դիտորդական առաքելություն ուղարկելու մասին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության, տևական խաղաղության ու վստահության ամրապնդման հարցում»,- գրել է նա:
ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Հայաստանի համար նոր առաքելությունը
Այսօր Բրյուսելում կայանալու է ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ, ըստ բարձրաստիճան ներկայացուցչի, կքննարկվի Հայաստանի շուրջ իրավիճակը, նախատեսված է հաստատել ԵՄ նոր առաքելությունը Հայաստանի համար, որը պետք է նպաստի կարգավորմանը տարածաշրջանում։ Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար։ Գործակալությունը հիշեցնում է, որ 2022 թվականի…
Ակտիվորեն պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. Փաշինյան
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց հավաքական ջանքերի կարևորությունը Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար: «Տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել: Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ԱԽ-ում այս հարցի վերաբերյալ: Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ…
Փաշինյանը ԱԳՆ-ին հանձնարարեց միջազգային փաստահավաք առաքելություն ԼՂ ուղարկելու վերաբերյալ ԱԺ հայտարարության ուղերձը հասցնել հասցեատերերին
ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ լիարժեք պաշտպանում է ՀՀ ԱԺ-ի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: «Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի…
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը երկարաձգելու անհրաժեշտությունը
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը շարունակելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա հայտնել է դեկտեմբերի 6-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: «Սահմանը մշտադիտարկելու միջոցով այս առաքելությունն իսկապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը», – ասել է Կոլոննան: Կոլոննան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը…
Artemis 1 առաքելությունը մոտենում է ավարտին
Orion տիեզերանավը լքել է Լունի ուղեծիրը և արդեն վերադառնում է Երկիր։ Այժմ տիեզերանավը գրեթե 10 օր պետք է ճանապարհ անցնի տուն հասնելու համար: Ըստ պլանի՝ այն Խաղաղ օվկիանոսում պետք է վայրէջք կատարի դեկտեմբերի 11-ին։ Ինչպես հայտնում է Space.com-ը, ՆԱՍԱ-ն և ԱՄՆ ռազմածովային ուժերն արդեն սկսել են օվկիանոսից տիեզերանավը դուրս բերելու նախապատրաստական աշխատանքները: Հենց այդ գործողությամբ…
ԱՄՆ-ը ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը
Միացյալ Նահանգները ոգևորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: «ԱՄՆ-ը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացը։ ԱՄՆ հատկապես ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում…
Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելությունը տարածաշրջանային կայունության կարևոր գործոն կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի հարակից շրջաններում միջազգային դիտորական առաքելության ներկայությունը կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։ Փաշինյանն այս մասին ասաց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում։ «Ադրբեջանը ամեն օր ուժի է դիմում, որպեսզի միակողմանիորեն պարտադրի իր պլանները։ Ադրբեջանը դա անում է Հայաստանի պետականությանը, անկախությանը, ժողովրդավարությանը վերջ տալու…
Հայ խաղաղապահները Կոսովոյում շարունակում են իրենց առաքելությունը. ՊՆ
Հայ խաղաղապահները շարունակում են իրականացնել իենց առաքելությունը Կոսովոյում։ NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Նախարարությունը, բնականաբար, ինտենսիվ կապ է պահպանում իրենց հետ։ Իրենք շարունակում են իրենց առաքելությունը՝ ըստ մշակված ծրագրի»,- նշեց նա։
Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին
Սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Հանդիպմանը Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել…
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ զարգացման հեռանկարները: Շոմբի Շարփը շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության…
Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների առաքելությունը
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը խոսել է խաղաղապահների գործունեությունից։ Նա նշել է, որ այն դրական է գնահատում։ Մուրադովի խոսքով՝ գնահատականը տալիս է խաղաղ բնակչությունը, իսկ կյանքն այսօր Ղարաբաղում ընթանում է ամբողջ թափով։ Զինվորականի խոսքերը փոխանցում է TASS-ը։
ԱՄՆ-ն վերջնականապես ավարտեց առաքելությունը Աֆղանստանում
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամբողջությամբ ավարտել է իր առաքելությունը Աֆղանստանում՝ դուրս բերելով ամերիկյան զորքի բոլոր անդամներին։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի խոսնակը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ավարտում է նաև այլ երկրների քաղաքացիների տարհանումը։ Այսպիսով, Միացյալ Նահանգները Աֆղանստանից շուրջ 15 օրերի ընթացքում տարհանեց 123 հազար մարդ, որոնց թվում՝ 5400 ամերիկացիներ։














