Ակունք համայնքում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ

Ամենադիտվածներ

Ակունք համայնքում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ

Կոտայքի մարզի Ակունք համայնքի Զառ, Ակունք, Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման, փոսալցման աշխատանքներ:

Ակունքի համայնքապետարանից հայտնում են, որ 2018 թվականին Կոտայքի մարզպետարանի տրամադրած 500 տոննա ֆրեզը, որը նախատեսված էր համայնքի գյուղերի ոչ բարվոք վիճակում գտնվող որոշ փողոցների բարեկարգման համար ու նախորդ տարի չէր օգտագործվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, օրերս բաշխվել է Ակունք համայնքի 4 բնակավայրերի միջև:

Ամեն բնակավայրից ընտրված մեկ փողոցում կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ