Ալ Պաչինոյի կյանքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները կարծես ֆիլմի սցենար լինեն։ Ինչպես հայտնի է՝ հոլիվուդյան լեգենդը կորցրել է 50 միլիոն դոլար իր հաշվապահի՝ Քենեթ Սթարի ստեղծած պոնզի սխեմայի արդյունքում։ Այս պատմությունը մանրամասն ներկայացված է Պաչինոյի «Sonny Boy» ինքնակենսագրականում և ամերիկյան լրատվամիջոցներում։
Պաչինոն երբեք նյութապաշտ անձ չէր․ նա ինքն է խոստովանել, որ չի հետևել իր ֆինանսներին, չի հետաքրքրվել ներդրումներով և չգիտի փողի «լեզուն»։ Նրա ընկերուհին՝ Դայան Քիթոնը, զգացել է վտանգը և ստիպել է Պաչինոյին դիմել փաստաբանին, որտեղ պարզվել է, որ նա ամբողջովին սնանկ է։ Քիթոնի միջամտությունը դարձավ վճռորոշ․ նա պահանջեց Պաչինոյից վերադառնալ աշխատանքի և չհուսահատվել։ Պաչինոն ստիպված է եղել նկարահանվել այնպիսի ֆիլմերում, որոնք ինքն էլ չէր գնահատում, պարզապես գումար աշխատելու համար։
Այս դեպքը դաս է դարձել ոչ միայն հայտնիների, այլև հասարակ մարդկանց համար․ եթե դա կարող է պատահել Ալ Պաչինոյին, կարող է պատահել յուրաքանչյուրին։ Պաչինոյի պատմությունը հիշեցնում է, որ ֆինանսական հարցերում ուշադրությունը կարևոր է, անկախ նրանից՝ որքան հայտնի կամ հաջողակ ես։ Չնայած մեծ կորուստներին, Պաչինոն շարունակել է աշխատել, նկարահանվել նոր ֆիլմերում և դարձել է վառ օրինակ տոկունության ու վերականգնման։

