«Ալաշկերտի» կանանց թիմը մեկնեց Հոլանդիա, որտեղ մեր ֆուտբոլիստները կմասնակցեն օգոստոսի 7-13 կայանալիք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
9-րդ խմբում «Ալաշկերտի» կանանց թիմը կմրցի հոլանդական «Տվենտեի», լեհական «Գոռնիկի» և թուրքական «Բեշիքթաշի» հետ
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ, դարձել է Հայաստանի «Ա» խմբի առաջնության հաղթող։
