fbpx
Սպորտ

Չեմպիոնների Լիգա․ Ալաշկերտը Ուելսում չպարտվեց

Երեկ Հայաստանի Բրձրագույն խմբի առաջնության հաղթող «Ալաշկերտի» համար մեկնարկեց Չեմպիոնների Լիգան։ Որակավորման առաջին փուլում հայկական ակումբը մրցեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ։

Խաղի հաշիվը բացեցից տան տերերը` 19-րդ րոպեին։ Այնուհետև «Ալաշկերտից» Դավիթ Խուրցիձեն նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո՝ խաղակեսի ավարտին, «Ալաշկերտին» առաջ մղեց հաշվի մեջ։

Սակայն երկրորդ կեսում ուելսյան ակումբի հաջողվեց երկրորդ գնդակն ուղարկել մեր դարպասը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Նշենք, որ պատասխան խաղը լինելու է արդեն Երևանում՝ հուլիսի 14-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ