«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին զայրացած է թուրինյան ակումբի տրանսֆերային քաղաքականությունից:
Հայտնի է, որ մարզիչը այլ ակնկալիքներ ունի և նա ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի մի քանի խաղացողների, ովքեր կարող են ուժեղացնել թիմը:
Հիշեցնենք, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ակումբը, իսկ նրան փոխարինող ձեռք է բերվել «Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինը:
Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից։

