fbpx
Աշխարհ

Ալեն Դելոնի դուստրը՝ հոր վիճակի մասին

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը շնորհակալ է բոլորին, ովքեր իր առողջական վիճակի համար անհանգստություն են հայտնել: Instagram-ի իր էջում այս մասին նշել է նրա դուստր Աննուշկան:

Նա հիմա հոր հետ Շվեյցարիայի հիվանդանոցում է:

«Ալեն Դելոնը շնորհակալ է իր հանդիսատեսին եւ ընկերներին սիրո ու աջակցության բազմաթիվ ուղերձների համար, որոնք իրեն ուղարկել են, եւ որոնք իրեն թույլ են տալիս առաջ շարժվել»,- նշել է Աննուշկան:

Նա հայտնել է, թե ինչն է հիմա հոր համար գլխավորը։

«Առողջանալ եւ ոտքի կանգնել: Այդ հարցում նրան օգնում է ձեր աջակցությունը»,- հավաստիացրել է դերասանի դուստրը:

«Կարելի է ընկնել, բայց գլխավորը ոտքի կանգնելն է: Հայրս կառողջանա այն արագությամբ, որով կարող է, բայց նա ոտքի կկանգնի»,- շեշտել է Աննուշկան: Նա հավաստիացրել է, որ Դելոնն արդեն մտածում է իր նոր արտիստական նախագծերի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ