ԱԺ նիստում ԿԸՀ տարեկան հաղորդման քննարկմանն իր ելույթում ժամանակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանում 1996-ից մինչև 2018 թվականն անցկացված բոլոր ընտրությունները, բացի 1999-ի «Միասնություն» դաշինքի օրինակի, կեղծվել են:
«Երբ խոսքը գնում է ընտրություն կեղծելու մասին, ավելի քիչ խոսելը և զուսպ լինելը ճիշտ մարտավարություն է, քանի որ Քոչարյանի փաստաբանն ընտրություննեը կեղծելու մասին խոսելիս պետք է շատ երկար հետ նայի»,- ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը խոսքով՝ մարդիկ գիտեն, որ ներկայում անցկացված ընտրությունները կեղծված չեն, լեգիտիմ արտահայտում են իրենց քվեարկությունը: