Սեպտեմբերի 1-ին Ազգային ժողովը տեղեկացրել է, որ ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի’ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ուսումնական գործընթացի հետ կապ ունեցող մասնագետներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ:
Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը` չընդհատվող գործընթաց:
Կրթության պատասխանատուների ջանքերը թող ուղղված լինեն հայրենասեր, բարեկիրթ և բազմակողմանի զարգացած քաղաքացի կերտելուն:
- Փաշինյանը ռազմական օգնության հարցով դիմել է Պուտինին. Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Ռոբերտ Քոչարյանին անհնար է PR անելը․ դա անհնար գործ է․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տեղեկատվական տեխնոլոգիայի դարում գիտելիքը փոխարինվում է լրահոսով, ակադեմիական կրթությունը` պարզեցված այլընտրանքներով: Համբերատար, շրջահայաց աշխատանքի, անհատական ջանքի արդյունքում է միայն հնարավոր կայուն գիտելիքի սերմանումը, կուտակած փորձի փոխանցումը:
Այսօր, ավելի քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ են սովորող և կրթությունը գնահատող աշակերտներ, մոտիվացված և մրցունակ ուսանողներ:
Ուսումնական տարվա հաջող մեկնարկ եմ մաղթում, համավարակը թող չստվերի ուսումնառության ընթացքը»: