Ռոբերտ Քոչարյանին անհնար է PR անելը․ դա անհնար գործ է․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Alen Simonyan

Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ընթացքում «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը, Նիկոլ Փաշինյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական PR-ի պատասխանատուներն են, նրան մաքրագրեցին, սրբագրեցին ու բյուրեղյա կենսագրությամբ տարան ընտրապայքարի:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է այս մեկնաբանությանը և շեշտել է, որ Ռոբերտ Քոչարյանին անհնար է PR անելը: «Ես ներողություն եմ խնդրում, բայց դա անհնար գործ է»,- ընդգծել է սիմոնյանը։

Այն դիտարկմանը, թե  ձեր մոտ դա լավ էլ ստացվում է՝ նա արձագանքել է. «Այդ մարդիկ այնքան փող են ծախսում, ոչ միայն Քոչարյանին է վերաբերվում, շատ ու շատ նման մարդկանց է վերաբերվում, որոնք այսօրվա դրությամբ ավելի շատ բացասական վարկանիշ ունեն, քան դրական: Այդ մարդկանց ո՛չ այսօրվա իշխանությունը, ո՛չ վաղվա….այդ ի՞նչ հրաշք պետք է լինի, որ այդ մարդկանց հնարավոր լինի բյուրեղացնել: Այս կամ այն դատական գործը ձգելով կամ որակումը փոխելով չի, որ հնարավոր է որևէ մեկին բյուրեղացնել:

Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ բոլորը շատ լավ գիտեն Մարտի 1-ի պատասխանատուներին ու մնացած բոլոր գործողությունները:

«Հիմա ուզում եք մեծ պաստառի վրա էլ գրեք, որ ինքը մեղավոր չի, ինքը պատասխանատուն է այդ ամեն ինչի, ես պնդում եմ դա: Իրավապահները, ես ձեզ վստահեցնում եմ, պատասխանատվության են ենթարկելու մեղավորներին»,- հավելել է նա։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսել էր «Իմ քայլը» խմբակցությունում այն անառողջ մթնոլորտի մասին, որ եթե ասեն՝ մածունը սև է, պիտի 88 պատգամավորներն էլ ասեին՝ սև է, այսինքն, այլ կարծիք չէին հանդուրժում:

Այս դիտարկմանը Ալեն Սիմոնյանը պատասախանել է․ «Մեր գործողությունները ավելի խոսուն են, քան որևէ մեկնաբանություն: Հաճախ տեսնում եք, որ թե՛ քվեարկությունների պարագայում, երբ թեկնածու է բերվում կառավարության կողմից, այդ թեկնածուն կարող է չանցնել, օրենսդրական նախաձեռնություն կարող է լինել: Ես զարմանում եմ՝ տիկին Թովմասյանը ինչի՞ վրա հիմնվելով է նման բան ասում: Կարծում եմ, սխալվել է տիկին Թովմասյանը, որովհետև ճանապարհը, ժամանակը այլ բան է ցույց տալիս»:

Տեսանյութը՝ Aravot Daily-ի։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();