Հալեպի հայաբնակ շրջաններում վնասներ կան պայթյուններից

Հրապարակող՝

Հալեպի հայաբնակ շրջաններում վնասներ կան պայթյուններից

Այսօր՝ հունվարի 8–ի վաղ առավոտյան, Հալեպում տեղի ունեցող բախումների հետեւանքով Շէյխ Թահա եւ Վիլլաներ հայաբնակ շրջանները նյութական վնասներ են կրել պայթյուններից, գրում է «Գանձասարը»։ Վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։ Ներկա պահին Հալեպի մեջ զգուշավոր հանդարտություն է տիրում։ Մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում։

Սննդամթերքի խանութները, հացի փռերն ու հիվանդանոցները բաց են։ Բանակը կոչ է արել բնակչությանը մինչեւ ժամը 13։00–ն դուրս գալ Շէյխ Մաքսուտի եւ Աշրաֆիեի շրջաններից։ Այս իրավիճակը մտահոգություն է առաջացնում, սակայն բնակիչները փորձում են շարունակել իրենց առօրյան։ Հալեպի հայ համայնքը շարունակում է դիմակայել դժվարություններին, սակայն նման դեպքերը կրկին հիշեցնում են տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակի մասին։

Ամենաթարմ