Վարչական պատասխանատվության է ենթարկվել Սամվել Ալեքսանյանի Bentley-ի վարորդը

Երեկ՝ փետրվարի 9-ին, Երևանի պարեկային ծառայության աշխատակիցները վարչական պատասխանատվության ենթարկել նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի («Լֆիկ Սամո») ընտանիքին պատկանող Bentley Mulsanne մակնիշի ավտոմեքենայի վարորդին։

Այս մասին հայտնում է Shamshyan-ը։

Նշվում է, որ նա Մոսկովյան փողոցում մեքենան կայանել էր այնպիսի այնպես, որ խոչընդոտ էր հանդիսանում քաղաքային տրանսպորտային միջոցների համար։

Ըստ աղբյուրի՝ վարչական ակտը գրվել է Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Մ-ի նկատմամբ։

Ամենաթարմ