fbpx
Սպորտ

Ալեքսանյանի, Ասլանյանի, Շահինյանի առաջին մրցակիցները հայտնի են. Ըմբշամարտի ԱԱ

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են։

Սեպտեմբերի 15-ին մեդալների և Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարի մեջ կմտնեն 3 հայ ըմբիշներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի տաջիկ Ախմեդովը։

87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից։ Շահինյանի մրցակիցը կուբացի Դանիել Գրեգորիչ Հեչեվարիան է։

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ևս պայքարը կսկսի 1/32-ից, որտեղ կմրցի բելառուս Հրաբովիկի հետ։

Հիշեցնենք, որ այսօր կիսաեզրափակչում հանդես կգա 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Նա ուժերը կչափի աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ։

72 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 55 կգ քաշային Նորայր Հախոյանը դեռևս պահպաում են բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու շանսերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ