Աշխարհ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում հաստատել են փոխգործակցությունը մեծացնելու իրենց տրամադրվածությունը և պայմանավորվել են տարբեր մակարդակներում շփումների մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարգում են ազատամարտիկների հերոսության հիշատակը և խորապես երախտապարտ են անօրինակ սխրանք և նվիրում ցուցաբերած վետերաններին։

«Հաստատվել է ռուս-ադրբեջանական բազմակողմանի փոխգործակցության ստեղծման փոխադարձ տրամադրվածությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ