Ադրբեջանի նախագահի տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է երկրի զինված ուժերում ծառայության տարիներին հաշմանդամություն ստացած անձանց, գովել նրանց ու խոստացել, որ «Ղարաբաղը վերադարձնելու են» հենց այդպիսի մարդկանց շնորհիվ, այսինքն` զինվորականների «շնորհիվ»։
«Այդպիսի եղբայրների հետ մենք անպայման կվերադարձնենք Ղարաբաղը։ Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը», – ասել է Մեհրիբան Ալիևան։