Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, նա շնորհավորել է Թուրքիայի նախագահին ՝ մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդել է ադրբեջանի ղեկավարի մամլո ծառայությունը։
Երկու երկների ղեկավարները հեռախոսազրույցում վերահաստատել են, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի են զարգանալու և ամրապնդվելու։
ՏԻՄ ընտրություններում «Ազգայնական շարժում» կուսակցության հետ դաշինք կազմած ԱԶԿ-ն չնայած հաղթանակ տարավ, այնուամենայնիվ մի շարք խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, իշխող կուսակցությունը տանուլ տվեց։
Վերոնշյալ քաղաքներում նախնական արդյունքներով հաղթել են ընդդիմադիր քեմալան «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածուները։