Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին։
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Ալիևը դժգոհ է նրա «հայամետ դիրքորոշումից»։
Բելգիացի նախարարն ավելի վաղ տարածաշրջանային այցով եղել էր Հայաստանում, այնուհետև՝ մեկնել Վրաստան։ Իսկ այսօր պետք է մեկնի Ադրբեջան, որտեղ նախատեսված էին բարձրաստիճան հանդիպումներ:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)