Իլհամ Ալիևը, արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանը վերաբերող ՀՀ կառավարության փորձերն «անընդունելի» է համարել։Այս մասին գրել է minval.az-ը:
«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձևաչափը: Դա անընդունելի է ու հակամարտության կարգավորման գործընթացի արգելափակման փորձ»,- հայտարարել է նա, Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում ։
Իր խոսքի մեջ Ալիևն հիշեցրել է, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ևս դեմ են հանդես եկել ձևաչափի փոփոխմանը»:
«Բանակցությունները պետք է լինեն արդյունավետ, այլ ոչ թե լինելու համար լինեն»,-ասել է Ալիևը:
Անդրադառնալով ստատուս-քվոյին՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ դա «անընդունելի» է և որ ստատուս-քվոն պետք է փոխվի: