Իլհամ Ալիևն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Ամենադիտվածներ

Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։

Ալիևը դրական է գնահատել Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանին արտոնյալ պայմաններով 2 մլրդ եվրո վարկային միջոցների տրամադրման որոշումը որակել է կարևոր ցուցիչ: Նա հույս է հայտնել նաև, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն։

Կողմերն անդրադարձել են նաև Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին և կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Կլաարը և Ալիևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերականգնման և սահմանների սահմանազատման և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:

Ամենաթարմ