fbpx
Աշխարհ

Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից և Շենգենյան երկրներից

ENIT-ը (Իտալիայի տուրիզմի ազգային գործակալությունը) հայտնում է, որ զբոսաշրջության նպատակով Իտալիա մուտքը թույլատրվում է ԵՄ-ից և Շենգենյան երկրներից, Մեծ Բրիտանիայից և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Անդորրայից, Մոնակոյից, Սան Մարինոյից և Վատիկանից ժամանած հյուրերին։

Մի շարք երկրների քաղաքացիներ կարող են մուտք գործել Իտալիա, սակայն 14 օր անցկացելու են կարանտինում։ Այդ երկրներն են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Մոնտենեգրոն, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Կորեայի Հանրապետությունը, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը։

«Երկու շաբաթը մեկ անգամ կվերանայվի երկրների ցանկը, որոնք ԵՄ անդամ չեն եւ Շենգենյան երկիր չեն հանդիսանում, իսկ տեղեկատվությունը կթարմացվի»,- նշված է ENIT-ի հաղորդագրության մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ