Ալիևը համաձայնել է, հետո հրաժարվել հարցազրույց տալ Bild-ին

Հրապարակող՝

default (5)

Ամենադիտվածներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկզբից համաձայնել է հարցազրույց տալ գերմանական Bild պարբերականին, հետո, սակայն, հրաժարվել է դրանից։

Այս մասին Twitter-ի իր էջով տեղեկացնում է թերթի լրագրող Փոլ Ռոնցհայմերը։

Հարցազրույցը պետք է լիներ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմ վերաբերյալ։ Փոլն իր գրառման մեջ այսպիսի հարց է հնչեցնում․ «Ի՞նչ հարցերից եք Դուք վախենում, պարոն նախագահ»։

Լրագրողը գրառման վերջում նշում է, որ Հայաստանի նախագահն ու վարչապետն արդեն տվել են հարցազրույցներ Bild-ին։

Ամենաթարմ