Իրանի մշակույթի և իսլամական հարաբերությունների կազմակերպության ադրբեջանական վարչության նախկին ղեկավար Ահմադ Հոսեյնի Ալաստը հետաքրքիր տվյալներ է բացահայտել Հեյդար Ալիևի հետ իրենց զրույցներից։
Այս մասին տեղեկանում ենք Mehr News-ից։
Նրա խոսքով՝ Ալիևն իրենց ասել է, որ ինքը ԽՍՀՄ-ի Պետական անվտանգության կոմիտեի համար լրտեսություն է արել Թեհրանում ու եղել է ՊԱԿ-ի անդամ։
Ադրբեջանի նախկին նախագահը հպարտությամբ պատմել է, որ Թեհրանի անկյուններից մեկում կոշիկ փայլեցնող է եղել։
Ըստ Ալաստի՝ Ալիևը փորձել է ցույց տալ, որ լավ գիտի Թեհրանն ու Իրանը։
