Ադրբեջանական Թուրան գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Ղարաբաղը լքած ադրբեջանցի փախստականները մայիսի 27-ին ի նշան բողոքի արգելափակել են կենտրոնական փողոցներից մեկը՝ պահանջելով բնակարաններ Ադրբեջանի կառավարության կողմից։
«Մենք ուզում ենք, որ կառավարությունը մեզ ապահովի բնակարաններով, սակայն Ալիևը մեր վրա թքած ունի», – ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշվում է, որ ակցիայի սկսվելուց 10 րոպե անց ոստիկանական ուժերը բռնի կերպով հեռացրել են մասնակիցներին։