Ալժիրում տոնել են նախագահ Բուտեֆլիկայի հրաժարականը

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականի վերաբերյալ հայտարարությունից հետո հազարավոր ալժիրցիներ ազգային դրոշներով դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ՝ տոնելու նախագահի հրաժարականը։

«Մենք դրան սպասում էինք, համարում ենք, որ ազգի մեծ հաղթանակն է», – РИА Новости հաղորդմամբ, ասել են ալժիրցիները։

Հիշեցնենք, որ Բուտեֆլիկան Ալժիրի նախագահն է 1999 թվականից։

 

Ամենաթարմ