fbpx
Ժամանց

Հայտնի են աշխարհի լավագույն ավիաընկերությունները

Սինգապուրի Singapore Airlines-ը գլխավորել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների վարկանիշը։ Այն այս տարվա համար կազմել է TripAdvisor ագրեգատորը` օգտատերերի գնահատումների հիման վրա:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Կատարի Qatar Airways-ը և Թայվանի EVA Air-ը:

Առաջատարների հնգյակը եզրափակում են Emirates-ը, որի կենտրոնակայանը Արաբական Միացյալ Էմիրություններում է, և Ճապոնիայի Japan Airlines-ը:

Թոփ-10-ում են նաև ԱՄՆ-ի Southwest Airlines-ը, Բրազիլիայի Azul-ը, Նոր Զենադիայի Air New Zealand-ը, Մեծ Բրիտանիայի Jet2.com լոուքոսթերը և Ճապոնիայի All Nippon Airways (ANA) ընկերությունը:

Բացի դրանից` ուղևորները նշել են Emirates-ն՝ առաջին կարգի լավագույն սալոնի համար, Qatar Airways-ը՝ բիզնես կարգի լավագույն սալոնի, իսկ Air New Zealand-ը և Singapore Airlines-ը՝ համապատասխանաբար լավագույն պրեմիում-էկոնոմ և էկոնոմ կարգերի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ