fbpx
Ժամանց

Ալլա Պուգաչովան նշում է 70-ամյա հոբելյանը

Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշում է հոբելյանը: Ռուսական էստրադայի պրիմադոննան որոշել է 70-ամյակը դիմավորել միաժամանակ թե՛ համեստորեն, թե՛ լայն ընդգրկումով. գործնականում հրաժարվել է հարցազրույցներից, բայց անձնվեր երկրպագուների հետ կհանդիպի Կրեմլի Պետական պալատումը:

Ուղիղ տասը տարի առաջ արտիստուհին, որի ոճն ու կարիերան չափանիշ էին միլիոնավոր խորհրդային, իսկ այնուհետև ռուսաստանցի կանանց համար, հայտարարեց համերգային գործունեության դադարեցման մասին: Չնայած մենահամերգների և հյուրախաղերի բացակայությանը, Պուգաչովան շարունակել է հայտնվել հավաքական համերգներին և մամուլի էջերում: Վերջինիս համար առիթ են ծառայում ոչ միայն նոր երգերը, այլև երգչուհու անձնական կյանքի իրադարձությունները. ամուսնությունը Մաքսիմ Գալկինի հետ և երկվորյակներ Ելիզավետայի և Գարրիի ծնունդը:

Չնայած լրագրողների և հանրության հիրավի աժիոտաժային հետաքրքրությանը, հերթական հոբելյանի նախօրյակին Պուգաչովան գերադասել է մնալ ստվերում: Միակ հարցազրույցը պրիմադոննան տվել է իր ամուսնուն և «Այսօր երեկոյան» ծրագրին Առաջին ալիքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ