Ղազախստանում շարունակվում է իրավիճակը մնալ ծայրահեղ լարված։
Երկրի ներսում, մասնավորապես՝ խոշորագույն քաղաք Ալմաթիում քաոս է․ ուժայինները մի կողմից են բարիկադավորվել, զինված ցուցարարները՝ մյուս կողմից։ Վերջիններս երեկ տեղավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում։
Ինչպես հաղորդում է TASS-ը, քաղաքում ամբողջ գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել ու այն շարունակվում է նաև այժմ։ Նշվում է, որ փողոցներում մարդ գրեթե չկա։
Իշխանությունները քաղաքացիներից պահանջել են անպայման համապատասխան փաստաթղթեր ունենալ իրենց հետ, քանի որ «ահաբեկիչները» առանց պետհամարանիշների մեքենաներ են վարում։
Երկրի Ներքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ բախումների հետևանքով գիշերը մահացել է 26 «զինված հանցագործ»։ Սակայն չի նշվում ուժայինների շրջանում կորուստների թվի մասին։
Հիշեցնենք, որ ցույցերը մեկնարկել են հունվարի սկզբից՝ հեղուկացված գազի թանկացման հիմքով, սակայն ընթացքում ստացել են ամբողջովին քաղաքական կոնտեքստ և արդյունքում վերաճել են զինված բախումների։