Հայաստանի Հանրապետությունում հունվարի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 345518 դեպք, որոնցից 332588 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3422 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 3899 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 129 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 130 պացիենտներ, մահացել՝ 4-ը։
Ըստ աղբյուրի՝ առայսօր քովիդի հետևանքով 7997 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: Մինչ այս կատարվել է 2594856 թեստավորում: