Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում Բռնցքամարտի միջազգային օրվան նվիրված երեկո է անցկացվել, որի ընթացքում մենամարտել են միմյանց հետ հայազգի ռուսաստանաբնակ Միխայիլ Ալոյանն ու տանզանացի Յոհանա Մախանյան։
Կայացել են հանդիպման բոլոր ռաունդները ու մարզիկներն առանց նոկաուտի հասել են մենամարտի վերջնամաս։
Այնտեղ արդեն դատավորների միաձայն որոշմամբ՝ հաղթել է Ալոյանը։
Վերջինս նոր է սկսել իր պայքարը պրոֆեսիոնալ ռինգում ու մինչ այժմ 8 մենամարտ է անցկացրել, որոնցից 7-ում հաղթել է, իսկ 1-ում՝ պարտվել։
