Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը «Սան Պաուլո»-ի կազմում իր առաջին խաղում գոլի հեղինակ է դարձել։
36-ամյա պաշտպանի գոլի շնորհիվ «Սան Պաուլո»-ն Բրազիլիայի առաջնության 15-րդ տուրում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է «Սեարային»:
Հիշեցնենք, որ Ալվեսի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրացել էր ընթացիկ ամռանը: Ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Սան Պաուլո»:
https://www.youtube.com/watch?v=hLiDr4IhJQw