ԱՄՆ-ը որոշում է կայացրել, ըստ որի՝ իր ռազմական ներկայությունը Լեհաստանում կավելանա: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Միացյալ Նահանգները՝ մեր հզորագույն դաշնակիցը, նախագահ Անջեյ Դուդայի և ազգային պաշտպանության նախարարի ջանքերի շնորհիվ որոշում է կայացրել ավելի քան տասնապատիկ ավելացնել ԱՄՆ-ի զորակազմը Լեհաստանում»,-ասել է նա՝ Սեյմում ելույթ ունենալով ծրագրային ճառով:
Ամռանը Վարշավան և Վաշինգտոնն ստորագրել են ռազմական համագործակցության համատեղ հռչակագիր: Սակայն ըստ փաստաթղթի՝ ամերիկյան զորակազմի թվաքանակը պետք է աճեր սոսկ հազարով ներկայիս 4,5 հազարից:
Նաև կողմերը համաձայնեցրել են հանրապետության տարածքում այն վայրերը, որտեղ կտեղաբաշխվեն ամերիկյան զորքերը, իսկ շտաբի գտնվելու վայրն ընտրել են Պոզնանը:

