Հայաստանում քովիդի 1155 նոր դեպք է գրանցվել

Ամենադիտվածներ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 100-ից քիչ նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 267 363 դեպք, որոնցից 245 757-ն` առողջացած, 5440-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 8947 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 1155 նոր դեպք: Ունենք 381 առողջացած, 21 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1221 է:

ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 14 945 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 770 914 թեստավորում:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ