Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիարևելյան հատվածում՝ Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ։
Այս մասին տեղեկացնում է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ ցնցման ուժգնությունը կազմել է 6 մագնիտուդ։
Երկրաշարժի հետևանքով տուժել է 3 մարդ։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան։
Մասնագետները կանխատեսել են բազմաթիվ հետցնցումներ, որոնք առավել ուժգին կլինեն առաջիկա մի քանի օրերին։

