Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից 30 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողներին տրամադրելու համար:
«Մեր ժամանակի հերոսը» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը անցկավել է Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում։ Մրցանակաբաշխության հաղթողների թիվը 45-ն է:
Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։

