fbpx
Սպորտ

Մոուրինյոն կողմնորոշվել է իր նոր ակումբի հարցում. Ժան-Միշել Օլյաս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ «Լիոն»-ը  գլխավորելու մերժումը բացատրել է ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Միշել Օլյասը: Ավելի վաղ Օլասը խոստովանել էր, որ Մոուրինյոյի առաջարկ է արվել, սակայն պորտուգալացին այն մերժել է։

«Մենք նրա հետ շփվել ենք SMS-ի միջոցով, ունեցել ենք հաճելի զրույց։ Նա չի ընդունել մեր առաջարկը, քանի որ արդեն կողմնորոշվել է իր նոր ակումբի հարցում», – Օլասի խոսքերն է փոխանցում  The Sun-ը։

Ավելի վաղ «Լիոնը» պաշտոնանկ էր արել Սիլվինյոյին։ Բրազիլացու գլխավորությամբ ֆրանսիական ակումբը ձախողել է մրցաշրջանի սկիզբը՝ կրելով յոթ անընդմեջ պարտություն երկու հաղթանակներից հետո:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ