Արայիկ Հարությունյանը կմեկնի Ռուսաստան

Ամենադիտվածներ

Հրաման չէ, արվեստի գործ է. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին 2019 թվականի օգոստոսի 22-24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կազան)՝ Կազանում անցկացվելիք «Վորլդսքիլզ» (“Worldskills Kazan 2019”) առաջնության շրջանակներում կազմակերպվող համաժողովին և նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Արայիկ Հարությունյանի` Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, ճանապարհածախս) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արայիկ Հարությունյանի` Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ