Արցախի Հանրապետությունում օգոստոսի 31-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 18 վարակակիր: Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 619 քաղաքացու հետազոտություն, որից 1060-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։


