fbpx
Երևան

Էրեբունիի թաղապետը հրաժարական է տվել

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս մասին նա սեպտեմբերի 1-ին հայտնել է Facebook-ի իր էջում։

Աբրահամյանը կոնկրետ չի նշել, թե ինչի պատճառով է նման որոշում կայացրել։

Նա գրել է, որ իր կառավարման 3 տարիների ընթացքում փորձել է իր նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը ու գործել բացառապես օրինականության տիրույթում։

Աբրահամյանը գրառման վերջում էլ նշել է, որ որպես վարչական շրջանի ղեկավար իր ցանկությունը մեկն է՝ «խաղաղություն մեր երկրին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ