«Բարսելոնան» ու թիմի պաշտպան Սամուել Ումտիտին նոր պայմանագիր են կնքել, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը գնացել է աշխատավարձի նվազեցման, որը վերաբերում է նաև առաջիկա մեկուկես տարվա համար նախկին պայմանագրով սահմանված աշխատավարձի չափին:
Ակումբը նշում է, որ նոր պայմանագիրը չի ենթադրում ավելի մեծ ֆինանսական պարտավորություններ ֆուտբոլիստի նկատմամբ:
«Բարսելոնան» հրապարակայնորեն իր երախտագիտությունն է հայտնել ֆուտբոլիստին ակումբի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի ու ջերմության համար: Այս պայմանագրի շնորհիվ կատալոնական ակումբը մեծացնում է «ֆինանսական ֆեյր-փլեյի» քվոտան, ինչի շնորհիվ կկարողանա գրանցել Ֆերան Տորեսին Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում:

