Ձկնաբուծական տնտեսություններում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

48D957A4-FB40-4AC3-A506-02A1406BB949_cx0_cy3_cw0_w1023_r1_s

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձկնամթերքի խմբաքանակների մեջ անցանկալի նյութերի հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, տնտեսությունների սանիտարական վիճակը, ինչպես նաև ձկան և ջրի մեջ մնացորդային նյութերի առկայությունը պարզելու նպատակով, հանրապետությունում գործող ձկնաբուծական տնտեսություններում իրականացնում է անասնահամաճարակային մշտադիտարկում:

Մոտ 100 տնտեսությունների մշտադիտարկման ընթացքում կարևորվել է ոչ միայն ձկնաբուծարանների սանիտարական վիճակի որոշումը, այլև ձկների համար օգտագործվող կերերի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը, դեղամիջոցների և կանխարգելիչ նյութերի օգտագործումը, ձկնամթերքի վերամշակման և փաթեթավորման, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների առկայությունը:

Հատուկ նշված դեպքերում կատարվել է նաև ձկան և ջրի նմուշառում և անվտանգության ցուցանիշների որոշում:

Մշտադիտարկման արդյունքները թեև դեռ ամփոփված չեն, սակայն արդեն հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ, փաստաթղթավորման, ջրի ջերմաստիճանի, ավազանների ֆիլտրացիոն համակարգերի հետ կապված խախտումներ, իսկ որոշ ձկնաբուծարաններ էլ գրանցված չեն եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում: Տրվել են խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ