Նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Yerevan-1

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում հետպատերազմյան խնդիրներին և, մասնավորապես, ընթացիկ սահմանային իրավիճակին: Մտքեր են փոխանակվել նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ