Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ բարձր ջերմությամբ հոսպիտալացվել են։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ հետազոտություններն ավարտվել են, և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական, այդ թվում՝ «ջերմող քաղաքացիների»։
«Ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն՝ բոլորը բացասական արդյունքներով»,- գրել է Նիկողոսյանը։
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2355544557880657

