Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 5 դեռահասի, ովքեր կասկածվում են բողոքի ցույցերի ժամանակ փողոցում տարեց հավաքարարի սպանության մեջ: Այս մասին հայտնում են Հոնկոնգի ոստիկանությունից:
Ձերբակալվածների թվում երեք տղա է և 2 աղջիկ, բոլորը 15-18 տարեկան են: Բացի սպանությունից՝ նրանց մեղադրում են նաև անկարգությունների մասնակցելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ, երբ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ տարեց մի մարդու գլխին աղյուսով հարվածել են և նա կորցրել է գիտակցությունը: Տուժողը 70-ամյա հավաքարար էր, ով դուրս էր եկել ընդմիջման և որոշել էր հեռախոսով նկարել ցույցը: Հենց այդ ժամանակ էլ նրան մահացու վիրավորել էին:
Տղամարդուն հաջողվել էր օպերատիվ կերպով հասցնել հիվանդանոց, սակայն ստացված վնասվածքներից նա մահացել էր:

