Այսօր առավոտյան՝ ժամը 09։22-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևան» տոնավաճառի 1-ին հարկում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Հոսանքազրկումներ Երևանում և 5 մարզերում
- Վթար Պռոշյանում․ հայտնաբերվել է անձը չպարզված դի, կան տուժածներ
Նշվում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող սուրճի արտադրամասում։
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։56-ին։


