Մեկնարկել է Պետական և ռազմական կառավարում մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը

Ամենադիտվածներ

Մեկնարկել է Պետական և ռազմական կառավարում մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի մեկնարկը։

«ՊԱՀՀ-ի մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի զարգացնել ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողությունը, ինչպես նաև կատարելագործելու նրանց ռազմագիտական ու վերլուծական կարողությունները մասնագիտական գործունեության ոլորտում։

ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառողներին մագիստրոսական ծրագրի մեկնարկի առթիվ և մաղթել նրանց հաջողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ