N զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

Ամենադիտվածներ

karmir-khach-anhet-korac-adrbejan-di-634×445

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ N զորամիավորումում հոկտեմբերի 1-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

«Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների պատրաստվածության աստիճանը և տարբեր տրամաչափի զենքերից կրակի վարման հմտությունները։

Զորավարժության մասնակիցները ցուցաբերել են բարձր պատրաստություն` կատարելով առաջադրված խնդիրները և ոչնչացնելով պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ