Այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է․ «Մեր նախարարության անունը պաշտպանության նախարարություն է, մենք պետք է շարունակենք ու ապահովենք անվտանգությունը, ինչպես նաև բանակցային գործընթացում բարենպաստ պայմաններ ստեղծենք»։
Հարցին, թե «կարող ենք ասել, որ Բաքվի հետ սպառազինության բալանսը վերականգնված է», Տոնոյանն ասել է. «Կարող եմ ասել, որ պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում, ձգտում է առավելության»։

