Մոտ ապագայում Հայաստանի բնակչության 3 տոկոսը կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Նախնական տվյալներով` արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը կարող է պատվաստվել քովիդի դեմ:
Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք,16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը:
https://www.facebook.com/azatutyun/videos/3432402916886438
Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։

